Ենթակաները հայհոյանքով են բամբասում

Ենթակաները հայհոյանքով են բամբասում
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: Համայնքի  դատախազ Գեւորգ  Երեմյանը, շատ պատահական, ականջալուր է եղել իր ենթակաների զրույցին, ովքեր կոպիտ խոսքերով՝ ընդհուպ հայհոյանքներով, իրենից են բամբասել: 



 



Դատախազն իր մասին «ողջ իրողությունը» լսելուց հետո հաշիվ է պահանջել, ինչն էլ վերածվել է վիճաբանության: Ապա բանը հասել է  դիվանբաշուն՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, եւ վերջինս ծառայողական քննություն է նշանակել: Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել դատախազությունից, սակայն մամլո խոսնակն ասաց, թե տեղյակ չէ դեպքից եւ պարզաբանում կտա այսօր: