Շառլ Ազնավուրը` «Ոսկե ծիրան»-ի հյուր

Շառլ Ազնավուրը` «Ոսկե ծիրան»-ի հյուր
Հուլիսի 7-ին մեկնարկում է «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում Երեւան կայցելեն համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ: Այս տարի ծրագրի որոշ բաժիններ իրականացվել են մեր երկրում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:



Ֆրանսիական համագործակցության  արդյունքում փառատոնին  իր մասնակցությունը կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Կցուցադրվեն նրա դերակատարմամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դենիս դը լա Պատելյեի «Թոբրուք գնացող տաքսին» եւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը: