Հրշեջ-փրկարարները վեր հանեցին Աղվան Հովսեփյանի խաչը

Հրշեջ-փրկարարները վեր հանեցին Աղվան Հովսեփյանի խաչը
Այսօր կայացավ Երևան-Ապարան ճանապարհին «Տառ-Քարերի» պուրակի մոտ գտնվող բլրին տեղակայված «Սուրբ Խաչի» վրա 1713-րդ խաչի տեղադրումը: Միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, բազմաթիվ հյուրեր:


«Սուրբ Խաչ»-ը հյուսված է 1712 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը:1713-րդ խաչը օծվեց, հրշեջ-փրկարարական մեքենայի սանդղակով վեր բարձրացվեց ու զոդվեց: