Արցախում բացվել է ժամանակակից բժշկական կենտրոն

Արցախում բացվել է ժամանակակից բժշկական կենտրոն

Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը Ստեփանակերտում կառուցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիր, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո Սահակյանի բնութագրմամբ` երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման գործընթացներին: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի կառուցման համար՝ ընդգծելով, որ դա հայրենասիրության և հարազատ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսևորումներից է: Բժշկական կենտրոնը կրում է Սամվել և Կարեն Կարապետյանների ծնողների՝ Սարգիս և Ամալյա Կարապետյանների անունը: Բուժհաստատությունը բարեգործական հիմունքներով է կառուցվել: Ըստ կառուցապատողների՝ շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման համար ներդրվել է 22 մլն ԱՄՆ դոլար: 




LXH-hivandanoc (2)



LXH-hivandanoc (3)



Tashir-LXH hivandanoc (1)



Tashir-LXH hivandanoc (2)



LXH-hivandanoc (4)



Tashir-LXH hivandanoc (5)



LXH-hivandanoc (8)