Կանոն գրչության. Էլիֆ Շաֆաք

Կանոն գրչության. Էլիֆ Շաֆաք

Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների ոսկե կանոնը. «Եթե փողոցում հետեւիցդ են ընկել, ուշադրություն մի՛ դարձրու, մի՛ պատասխանիր, զրույցի մի՛ բռնվիր, որովհետեւ ոչ միայն հետապնդողին հայհոյող կինը, այլեւ ուշադրություն դարձնող կինն այդ մարդուն միայն ավելի է ոգեւորում»: Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների արծաթե կանոնը. «Եթե փողոցում քեզ հետեւում են, մի՛ նյարդայնացիր, խուճապի մի՛ մատնվիր, որովհետեւ հետապնդումից նյարդայնացող եւ չափից շատ ուշադրություն դարձնող կինը միայն իր գործն է բարդացնում»: Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների բրոնզե կանոնը. «Եթե փողոցում քեզ հետեւել են, ամենալավը շուտափույթ մոռանալն է, չհիշելը, որովհետեւ միջադեպը միայն նյարդեր է քայքայելու»:



Էլիֆ Շաֆաք, հատված «Ստամբուլի բիճը» գրքից: