«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ տոնակատարությունը

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ տոնակատարությունը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի կունենա «Սասնա ծռեր» էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի եզրափակիչ տոնակատարությունը` «Էպոսի օր» խորագրի ներքո: Միջոցառման կազմակերպիչն է ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:



2013 թ. ապրիլին մեկնարկած ծրագրի շրջանակում անցկացվել են շարադրությունների, շախմատային, վիպասանական հանրապետական մրցույթներ, ինչպես նաև` կազմակերպվել է էպոսին նվիրված թեմատիկ դասախոսություններ: