Ջոն Լենոնի մանկության տունը` վաճառքում

Ջոն Լենոնի մանկության տունը` վաճառքում

Լիվերպուլի Վեյվերթի շրջանում վաճառվում է այն տունը, որտեղ բնակվել է փոքրիկ Ջոն Լենոնը: Նոր տերերը այն կկարողանան ձեռք բերել 150-250 հազար ֆունտ սթեռլինգով: Հենց այդքան է տունը գնահատել դրա ներկայիս տերը՝ այն հանելով աճուրդի: 

Լենոնն այդ տանն ապրել է մինչև 5 տարեկան դառնալը: Այստեղ է նա, ըստ լուրերի, գրել իր One After 909 երգը տատիկին ու պապիկին այցելելիս:

Հիմա` գրեթե 70 տարի անց, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել տան աճուրդին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, հայտնում է The Guardian-ը: