Դահլիճի այս ու այն ծայրից լսվում էր. «Ըսիգ Արտուշն է, ծո տեսար ինոր…»

Դահլիճի այս ու այն ծայրից լսվում էր. «Ըսիգ Արտուշն է, ծո տեսար ինոր…»

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հոկտեմբերի 5-ին մեկնարկեց «ԿԻՆՈԱՇՆԱՆ» պաշտոնական բացումը, որը համընկավ ամենամյա Ուսուցչի տոնի հետ: Կինոթատրոնի ճեմասրահում կինոյի ու դպրոցի մարդիկ շնորհավորեցին իրար ու վերստին հաստատեցին, որ արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին այսօր իրապես հաղթահարել է վերջին տարիներին իրեն բաժին հասած դժվարությունները և գյումրեցիներին հատուկ լավատեսության ու աշխատասիրության շնորհիվ արձանագրել բազում ձեռքբերումներ:



Հյուրընկալ տանտերերը կինոդահլիճում ավանդական կինոտոնը վերածեցին հաճելի ու ջերմ հիշողությունների, եղած ու չեղած, իրական ու անիրական պատմությունների հուշ-երեկոյի: Իրենց հատուկ հումորով պատմեցին կինոյի ու դպրոցի հայտնի մարդկանց` կինոյում առաջին ժամադրությունների, դպրոցական առաջին սիրո ու այն մասին, թե ինչպես գյումրեցի տղաները երեք անգամ նույն ֆիլմը դիտելուց հետո նոր էին միայն իրենց հավանած աղջկան հրավիրում կինո, որ ճիշտ երաժշտության ու ընտրված կադրի ներքո համբուրվեն: Իսկ երեկոն ավելի ջերմացավ, երբ «Կինոաշունը» ներկայացրեց Գյումրու մասին վավերագրական նյութերից պատրաստված տեսաֆիլմը: Դահլիճի այս ու այն ծայրից լսվում էր. «Ըսիգ Արտուշն է, ծո տեսար ինոր…»: Ու այսպես