Գրողների միության նախագահի ընտրությանն ընդառաջ

Գրողների միության նախագահի ընտրությանն ընդառաջ

Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա ՀԳՄ արտահերթ համագումարը, որտեղ գրողները կընտրեն Գրողների միության նոր նախագահ: Այս պահին շրջանառվում են Հովիկ Հովեյանի եւ ՀԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանի անունները: Հավանական երկու թեկնածուներից բացի, արդեն պարզ է, որ երիտասարդ գրողները նույնպես կառաջադրեն իրենց թեկնածուին, որի անունը դեռեւս չեն շտապում բարձրաձայնել:



ԳՄ նոր նախագահի հավանական թեկնածուների մասին «Հրապարակ» օրաթերթը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի, բանաստեղծ Հրաչյա Սարուխանի և արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ: Վերջիններիս տեսակետներին ծանոթացեք «Հրապարակի» վաղվա համարում: