«Փարաջանովը» կարող է հավակնել «Օսկարի»

«Փարաջանովը» կարող է հավակնել «Օսկարի»

Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը հայտնվել է «Օսկարի» թեկնածուների երկար ցուցակում՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Չնայած ֆիլմը համատեղ արտադրության է, որում ներգրավված են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Հայաստանի կինոգործիչները, «Օսկարի» այն ներկայացվում է Ուկրաինայի կողմից:



«Փարաջանով» ֆիլմից բացի, երկար ցուցակում ընդգրկվել են ևս 75 ֆիլմեր, այդ թվում՝ Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ»-ը, լեհ կինոբեմադրիչ Անջեյ Վայդայի՝ «Վալենսա. Հույսի մարդը» ֆիլմը (վերջինս լեհ անվանի պետական-քաղաքական գործիչ Լեխ Վալենսայի մասին է), և մի շարք այլ անվանի ոչ անգլալեզու ֆիլմեր: «Փարաջանով»-ը պատմում է հանճարի՝ խորհրդային իշխանության հետ ունեցած խնդիրների պատմությունը: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է դերասան ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանը, ընդ որում այդ առաջարկը Ֆետիսովային արել է Ռոման Բալայանը:



Հինգ թեկնածուների կարճ ցուցակը կհայտարարվի 2014թ. հունվարի 16-ին:



Հինգ թեկնածուների կարճ ցուցակը կհայտարարվի 2014թ. հունվարի 16-ին: