Չինական ժողովրդական ասույթներ

Չինական ժողովրդական ասույթներ

Խելացի մարդը կարող է համարձակորեն ուղղել իր սխալները, հիմարը դրանք անգամ չի խոստովանում: Ծովը չի վախենում ալիքների առատությունից, զարդատուփը` զարդերի առատությունից, մարդը չի վախենում երջանկության առատությունից, գիտնականին էլ չի վախեցնում գիտելիքի առատությունը: Օգնեք միմյանց` ինչպես արծվի երկու թեւեր: Բարկանալուց առաջ հաշվիր մինչեւ 100-ը, հարվածելուց առաջ` 1000-ը: Փոքր կացնով կարող ես տապալել մեծ ծառեր: Գողացած բրնձից համով կերակուր չես պատրաստի: Ներիր ուրիշներին այնպես, ինչպես ինքդ քեզ ես ներում: Ամեն գորտ իր ջրհորը լավ գիտի: Բոլոր ձիերը սայթաքում են, բոլոր մարդիկ` սխալվում: Ձուն քարի հետ չպետք է վիճի: Հայրերը ծառեր են տնկում, զավակները զովանում են դրանց ստվերում: Հյուրին չեն հարցնի` հավով փլավ կուտե՞ս: Հարգանքի է արժանի ոչ թե հագուստը, այլ` մարդը:



Պատրաստեց`  Աշխեն Քեշիշյանը