«Էդեմը» նորից վերադառնում է իր հանդիսատեսին

«Էդեմը» նորից վերադառնում է իր հանդիսատեսին

Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի փոքրիկ Լա Սյոտա քաղաքում վերաբացվում է աշխարհի ամենահին կինոթատրոնը, որը հատնի է նրանով, որ այստեղ կինոյի



գյուտարարներ Լյումիեր եղբայրները 19-րդ դարի վերջին ցուցադրեցին իրենց «Գնացքի ժամանումը Լա Սյոտայի կայարան» առաջին ֆիլմերը:



 



«Էդեմ» կինոթատրոնը վերանորոգման համար փակվել էր 1995-ին: Վերանորոգումն իրականացվել է ոչ միայն թատրոնի ներսում, այլև փոխվել է շենքի արտաքին տեսքը:



19-րդ դարի վերջին կինոթատրոնը պատկանել է Լյումիեր եղբայրների հոր ընկերոջը՝ Ռաուլ Գալոյին, և հենց այստեղ է պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվել կինեմատոգրաֆի պիոներների վերոնշյալ ֆիլմը:



166-տեղանոց կինոթատրոնը ոչ միայն ֆիլմերի ցուցադրության հարթակ կլինի, այլև հյուրերին կառաջարկի կինոյի պատմության մասին ցուցադրություններ: