Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ

Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ` ս. թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ:



 



Համերգին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի մենակատարների պետական անսամբլը և անհատ կատարողներ /դիրիժոր` Զավեն Վարդանյան/: Համերգի ընթացքում հնչեցին հեղինակի կամերային ստեղծագործությունները: