Կանոն գրչության. Միշել Մոնտեն

Կանոն  գրչության. Միշել Մոնտեն

Մեր զբաղմունքների մեծ մասը թատերական է: Mundus universus exercet historioniam (ողջ աշխարհն զբաղված է դերասանություն անելով): Պետք է բարեխղճորեն քո դերը խաղաս՝ ընդսմին չմոռանալով, որ դա ընդամենը դեր է, որ հանձնարարել են մեզ: Դիմակն ու արտաքին կերպարանքը չի կարելի էություն դարձնել, օտարամուտը՝ սեփական:



 



Զննեք ինքներդ ձեզ, ճանաչեք ձեզ, գոհացեք ինքներդ ձեզնով, դրսումվատնվող ձեր խելքն ու կամքը վերջապես ուղղեք դեպի ձեզ, դուք քամվում եք, դուք ցրում եք ձեզ. ներփակվեք, կենտրոնացեք ձեր մեջ, ձեզ մատնում են, ձեզ կողոպտում են: Մի՞թե դու չես տեսնում, որ աշխարհն իր հայացքը հառում է իր ներսը, եւ աչքերն իր նայում են իրեն իսկ: Ունայնություն. ահա քո հասանելիքը ե՛ւ քո մեջ, ե՛ւ քեզնից դուրս, բայց անձուկ տարածքում եղածն ավելի քիչ է ունայն: Ո՛վ մարդ, քեզնից զատ դա ասում է աստված, ամեն էակ նախապես ինքն է ճանաչում եւ սեփական պետքերի համար հաստատում յուր գործերի ու իղձերի սահմանները: Եվ չկա որեւէ էակ, որ լիներ այսքան կատարյալ ու կարոտյալ, որքան դու, ո՛վ մարդ, որ ծարավի ես հանուն Տիեզերքը գրկելու: Դու անգետ հետազոտող ես, անիրավ, հրամայող եւ, ի վերջո, ընդամենը զավեշտալի խեղկատակ ես:



Պատրաստեց`  Աշխեն Քեշիշյանը