Նոբելյան մրցանակ շնորհվեց կանադացի արձակագրին

Նոբելյան մրցանակ շնորհվեց կանադացի արձակագրին

 



Գրականության բնագավառում հայտնի դարձավ Նոբելյան մրցանակակրի անուն: Դա կանադացի կին արձակագիր, Ալիս Մունրոն է: Շվեդական ակադեմիան նրան մրցանակ է շնորհել ժամանակակից պատմվածքում մեծ դեր ունենալու և այն զարգացնելու համար: Առաջին անգամ է, որ Նոբելյան հանձնաժողովը կոնկրետ ուշադրություն է դարձնում պատմվածքի ժանրին և մրցանակը շնորհում հենց դրա համար:



 



Ալիս Մունրոն ծնվել է 1931 թվականին Օնտարիո քաղաքում:  1968թ. հրատարակել է իր պատմվածքների առաջին ժողովածուն «Dance of the Happy Shades», որի համար ստացել կանադական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը: Նրան ճանաչում են բերել կարճ պատմվածքների բազմաթիվ ժողովածուները:



 



Ամերիկացի մեծ գրականագետ, քննադատ Հարոլդ Բլումը շատ բարձ է գնահատում Մունրոյի արվեստը և նրան համարում է 20-րդ դարի ամենամեծ պատմվածքագիրներից մեկը:



 



Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը առաջին անգամ է ճանապարհվում Կանադա:



 



Եվ այնուամենայնիվ Շվեդական ակադեմիան կրկին շրջանցում է ամերիկյան գրականության ներկայացուցիչներին, որոնք երկար տարիներ սպասում են մրցանակին, ինչես նաև եվրոպայում ապրող մի շարք մեծ գրողների, որոնք ինչ-ինչ քաղաքական հայացքների պատճառով անտեսվում են հանձնաժողովի կողմից:



 



Ա. Ֆիլյան