Յուրի Վարդանյանը պե՞տք է հրաժարական տա

Յուրի Վարդանյանը պե՞տք է հրաժարական տա

Ի՞նչ է կարծում քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը՝ պե՞տք է Յուրի Վարդանյանը հրաժարական տա: Հիշեցնենք, որ Արամյանը հրաժարական էր տվել որդու` «Տրիումֆ» սրճարանի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի եւ կրակոցների պատճառով: «Նախ, իմ որդին այդ կրակոցների հետ կապ չուներ, երկրորդ. կարծում եմ` բավականին ժամանակ է անցել այդ հիշողությունները կրկին չարթնացնելու համար: Երրորդ` ես չգիտեմ, թե ինչ է կատարվել Յուրի Վարդանյանի որդու հետ, եւ արդյո՞ք նա պետք է հրաժարական տա, թե ոչ»: Ձեր տղաները նույնպես ներգրավված էին ինչ-ինչ «գործի»` ավտոմեքենայում զենք պահելու «թեմայի» մեջ` զրույցը շարունակեցինք մեկ այլ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի հետ: «Սաղ հավայի հերյուրանք է. արեցին, հետո հերքեցին»: Իսկ ի՞նչ եք կարծում` Յուրի Վարդանյանը պե՞տք է հրաժարական տա:



 



«Ես ձեռնպահ եմ էդ հարցերում, միշտ չէ, որ ծնողը պետք է զավակի համար պատասխան տա»: «Այո՛»,- խոսակցությանը «խառնվեց» եւ իր հեղինակավոր կարծիքը հայտնեց Յուվեցի Կարոն: «Դա ղեկավարության որոշելու խնդիրն է»,- շարունակեց պարոն Աբրահամյանը: Էդպես մի ասեք` Ձեր որդուն «ղեկավարությունը» հանեց Աշխատանքի տեսչությունից Աշխատանքի եւ հակահիգիենիկ տեսչությունների միավորման արդյունքում: «Ինչ վերաբերում է իմ որդուն Աշխատանքի տեսչությունից հանելուն, ապա որեւէ խնդիր չկա. եթե միասնական` պիլոտային ծրագիր են անում, ի՞նչ կարող ես անել, նորմալ է»: Բայց Դուք ՀՀԿ-ի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եք` ինչո՞ւ հանեցին: «Ես բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց` ընկերային, ըն-կե-րա-յին»: