Կոմպոզիտորների միության նոր նախագահի անունը՝ ժամեր անց

Կոմպոզիտորների միության նոր նախագահի անունը՝ ժամեր անց

Երկրորդ օրն է, ինչ ընթանում է Կոմպոզիտորների միության  նոր նախագահի  ընտրման համագումարը: Ինչպես հայտնեց մեր թղթակիցը, համագումարի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելությներ, եղան տարբեր կարծիքներ:  Քվեարկության արդյունքում՝  Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը  միաձայն որոշվեց և անվանվեց վԷդուարդ Միրզոյանի անունով:  Ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Ամիրխանյանը, ով իր խոսքում նշեց՝ երջանիկ է և պատրաստ թողնելու Կոմպոզիտորների միության  նախագահի  պաշտոնը: Ի պատասխան դահլիճն արձագանքեց բուռն ծափահարություններով, իսկ Ամիրխանյանն էլ, անակնկալի գալով,նշեց, որ այս ամենից հետո կուզենար մնալ:



 



Այժմ  20 րոպե ընդմիջում է, որից հետո ելույթ կունենան թեկանածուները,կներկայացնեն իրենց ծրագրերը, կլինի հարց ու պատասխան, իսկ վերջում էլ՝ քվեարկություն: