Տրանսպորտի թանկացումը Երեւանում անխուսափելի՞ է

Տրանսպորտի թանկացումը Երեւանում անխուսափելի՞ է

Տրանսպորտի թանկացումը Երեւանում անխուսափելի՞ է: «Ինչի՞, ո՞ր տրամաբանությամբ պիտի չթանկանար»,- երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Այն տրամաբանությամբ, որ մարդիկ աղքատ են եւ ի վիճակի չեն ավելի բարձր վճարել: Այն տրամաբանությամբ, որ բոլոր հաշվարկները վկայում են այն մասին, որ 100 դրամը բավարար եկամուտ ապահովում է: Այն տրամաբանությամբ, որ ուղեւորափոխադրման ինքնարժեքը դրանից բարձր չէ: Շարունակե՞նք…