ՀՀԿ-ի «քյարթ» թևը խոչընդոտել է Է․ Շարմազանովի «առաջխաղացմանը»

ՀՀԿ-ի «քյարթ» թևը խոչընդոտել է Է․ Շարմազանովի «առաջխաղացմանը»

Ինչո՞ւ Էրիկ Շարմազանովն Անուբախ Համբարյանի փոխարեն չդարձավ Լոռու մարզի ոստիկանապետ, երբ թե ոստիկանական, թե նախագահական, թե մարզային աղբյուրները միաբերան պնդում էին, որ հենց նա է նստելու մարզի ոստիկանապետի աթոռին:



 



Հնարավո՞ր է ՀՀԿ-ի «քյարթ» թեւը խոչընդոտել է սույն «առաջխաղացմանը»,- հարցրինք ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներից մեկին:



«Ամենեւին ոչ. Շարմազանովի եղբայրը` գնդապետ Էրիկ Շարմազանովը, դեռ շատ երիտասարդ է ու դեռ կհասցնի, ինչպես ասում են, գեներալ դառնալ. Շարմազանովն էլ ժամանակին ֆրակցիայի ղեկավար չդարձավ, իսկ հիմա` տեսնում եք»: Գեներա՞լ է: «Գեներալ չէ, բայց դե` վատ էլ չէ»: