Հրաժարականի սցենար՝ ըստ Տեր-Պետրոսյանի

Հրաժարականի սցենար՝ ըստ Տեր-Պետրոսյանի

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ilur.am կայքում իր համաձայնությունն է արտահայտել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությանը, որով վերջինս հույս էր հայտնել, թե Սերժ Սարգսյանը, լինելով Հայաստանի և Արցախի ճակատագրով անկեղծորեն մտահոգ գործիչ, պետք է հրաժարական տա, քանի որ ստեղծված վիճակը դա է թելադրում:



 



Տեր-Պետրոսյանն իր համաձայնությունը հիմնավորել է գալիք ավելի մեծ սխալներից խուսափելու անհրաժեշտությամբ և նշել, որ իշխանությունից Սերժ Սարգսյանի հրաժարումը քաղաքական վենդետա չի ենթադրում և պետք է տեղի ունենա ԱԺ կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելուց հետո միայն:



 



«Անձնական շահադիտության մեջ չմեղադրվելու նկատառումով հարկ եմ համարում հայտարարել, որ նախագահական ընտրություններում ես առաջադրվելու մտադրություն չունեմ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ միայն Սերժ Սարգսյանին մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության բերելու պատճառով բացառելի է նաև Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը»,- ընդգծել է առաջին նախագահը։