Իշխան Զաքարյանին Սիբի՞ր են քշում…

Իշխան Զաքարյանին Սիբի՞ր են քշում…

Ստալինյան շրջանում, երբ մարդկանց ինչ որ բանում կասկածում էին, Սիբիր էին քշում: Գուցե դա է պատճառը, որ Սիբիր բառը լսելուց մինչ օրս  մրսում ենք, աքսոր իմաստը մի տեսակ ցրտից էլ բեթար է մրսեցնում: Երբ մամուլից տեղեկացա, որ վերահսկողական թվեր հրապարակող Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ուզում են տանել համահայկական ձմեռային առաջին խաղերի կոմիտե, մարմնովս դող անցավ: Ավելի փշաքաղվեցի, երբ իմացա, որ այդ կոմիտեն դեռ չի ստեղծվել ու կստեղծվի անձամբ նրա համար: Աչքիս առաջ  Սիբիրը եկավ, գուցե պատճառը ձմեռ բառն էր ու «խեղճ Իշխանը, որ կսառի»: Հանկարծ ձեռքն էլ դահուկներ չտան ու ասեն՝ քշի, չգիտեմ էլ՝ երբևէ ոտքին դահուկ հագե՞լ է: Ասում են՝ կոմիտեի անդամներից են լինելու Ա. Երցյանը, Յու. Վարդանյանը, Հր. Հակոբյանը: Երիցյանն օդում մոստերից գցվողներին է որսում, Յուրին  նախարարի շտանգա է բարձրացնում, Հրանուշն էլ, Աստված տվել է, Հայաստան –Սփյուռք սպորտաձևով է զբաղվում: Մեղքս մենակ Իշխանն է գալիս, գետից հանել, ու՞ր են գցում…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ