Լևոնը որ մի բան է ասում, բոլորն իրար են խառնվում, ինչի՞ց է

Լևոնը որ մի բան է ասում, բոլորն իրար են խառնվում, ինչի՞ց է

Լևոնը որ մի բան ասում է, բոլորն իրար են խառնվում, ինչի՞ց է: Քարանձավի նման ձայնը արձագանք է տալիս ու բոլորը՝ կիսատ-պռատ, մարսած-չմարսած արձագանք են տալիս. դա ինչի՞ց է: Հետո սկսում են երեք նախագահների հերն ու մերը իրար խառնել, երեքի շորերը նույն մկրատով կտրել. բա դա ինչի՞ց է: Ամբողջ օրը ծակ մաղի նման բոլոր քաղաքական գործիչները ձավար են մանրում, որ մեկը ուշադրություն չի դարձնում,  էդ ինչի՞ց է:



 



Ուռկանները, ովքեր ձեռքներն են առել ու որս են ուզում անել, էն գլխից հայտարարվում է՝ գետում ձուկ չկա: Տեսեք ինչ է ասում Առաջին նախագահը. «Անձնական շահադիտության մեջ չմեղադրվելու նկատառումով հարկ եմ համարում հայտարարել, որ նախագահական ընտրություններում ես առաջադրվելու մտադրություն չունեմ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ միայն Սերժ Սարգսյանին մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության բերելու պատճառով բացառելի է նաև Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը»: Չեմ հասկանում՝ էլ ինչ եք ուզում: Լևոնը վատն է, վատից էլ վատն է, բայց միայն ինքն է չառաջադրվելու հայտարարություն անում, դե թող նույնը Քոչարյանն անի: Ավելին, բացառելի է համարում նույն Քոչարյանի առաջադրումը: Այլ բան է, որ այն բարոյական հարթության մեջ է: Այդքանով հանդերձ առաջարկում է. «…ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ… »: Նորից նույն հարցն եմ տալիս՝ էդ աղմուկն ինչի՞ համար է, որ Լևոնը նախագահ չի առաջադրվելու՞, թե՞ հիմնադիր նախագահին խոսել չի կարելի:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ