Լեգենդը վախենու՞մ է լրատվական ծանրամարտից

Լեգենդը վախենու՞մ է լրատվական ծանրամարտից

Դասի ժամանակ, երբ աշակերտը ձեռք է բարձրացնում և ուսուցիչը ոչ թե նրան, այլ մեկ ուրիշին է դաս հարցնում, աշակերտը դժգոհում է՝ ինչու՞ իրեն չի հարցնում: Մոտավորապես նման վարքագիծ է ցուցաբերել 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Յուրի Վարդանյանը, դժոհելով՝ ինչո՞ւ եք ինձ թողնում ամենավերջում: Հիշեցի Աստվածաշնչից հետևյալ խոսքը՝ վերջինները առաջինն են դառնում ու պատկերացրի, որ Յուրին մի այնպիսի բան կասի, որ բոլորը կչորանան ու հայիլ- մայիլ կկտրեն: Բայց դե վերջից, թե առաջից դաս հարցնել, տարբերությունը ո՞րն է: Զավեշտալին  այն է, որ դասատուն՝ Արտակ Դավթյանը, ասում է՝ դուք ամենավերջինը չեք, ձեզանից հետո երկու նախարար էլ կա: Իսկ ելույթից հետո ավելի զավեշտալի դրվագ է արձանագրվում՝ Յուրի Վարդանյանը խնդրում է, որ իրեն ուղեկցող տրամադրել, քանի որ չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: Էլ ավելի զավեշտալի է, երբ աշխարհահռչակ ծանրորդին ուղեկցում ու լրագրողական կրակահերթից փրկում է երգչուհի Նանայի մաման: Չեմ հասկանում՝ լեգենդը վախենու՞մ է լրատվական ծանրամարտից:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ