Մի տնից չենք, բայց մի հալի ենք

Մի տնից չենք, բայց մի հալի ենք

Ռուս-ուկրաինական սահմանին կրկին բեռնատարների կուտակումներ են առաջացել: Կիևում գտնում են, որ սկսվում է ռուս-ուկրաինական «տնտեսական պատերազմի» հերթական փուլը՝ գրում է Gazeta.ru-ն:



 



Բեռնատարների խոշոր կուտակումներ են առաջացել Դոնեցկի և Լուգանսկի անցակետերում, որոնցով ուկրաինական ապրանքները հասցվում են ռուսաստանյան պատվիրատուներին: Խնդրին տեղյակ է ՌԴ հարավային մաքսային ծառայության վարչությունը, բայց դեռևս որևէ պաշտոնական բացատրություն չի տվել իրավիճակի մասին: Միակ բացատրությունը հետևյալն է՝ կան կուտակումներ, և դրանք կապված են տրանսպորտի սպասարկման նոր չափանիշներ սահմանելու հետ:



 



Խնդրահարույց տեղամասերում արդեն կուտակվել է 350-400 բեռնատար՝ ուկրաինական, մոլդովական, բելառուսական, ղազախական, թուրքական հաարանիշներով: Շատ բեռնատարներ ել ընդհանրապես մնացել են տրանզիտային գոտում:



 



Լրատվամիջոցների տվյալներով՝ խնդիրը ծագել է ՌԴ մաքսային ծառայության կողմից մաքսային ձևակերպումները պարզեցնող գրքույկներով մաքսազերծում կատարելը դադարեցնելուց հետո, մինչդեռ այդ գրքույկները օգնում էին, որ բեռների անցումը ապահովվեր առանց կոնտեյներներրի կապարակնիքները բացելու:



 



Այս ամենի բուն պատճառներն, իհարկե, քաղաքական են, նշում են համապատասխան շրջանակները: Ամենայն հավանականությամբ, Սոչիում տեղի ունեցած Պուտին-Յանուկովիչ բանակցությունները վերջինիս չեն համոզել Ուկրաինայի արտաքին քաղաքականության վեկտորն ուղղել դեպի Մաքսային միություն՝ գտնում են ուկրաինացի քաղաքագետները: