Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջկա ծրագրերը

Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջկա ծրագրերը

Երևանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայում ընդգրկված է նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Երեկ Ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեցինք, թե ինչպես ընդգրկվեց ԲՀԿ ցուցակում՝ ԲՀԿ-ի PR-ի շրջանակո՞ւմ, թե՞ իր ցանկությամբ։



 



Իրինան պատասխանեց. «Չէ իմ ցանկությունն էր և ես հուսով եմ, որ մի բանով կկարողանամ օգտակար լինել քաղաքին»: Հատկապես որ ոլորտներին է ուզում օգտակար լինել, որոնք են հրատապ լուծում պահանջող հարցերը. «Ես կարծում եմ, որ ֆինանսատնտեսական ու հարկային ոլորտներում, տրանսպորտը, քաղաքաշինությունը: Ինձ թվում է բոլոր հարցերը շատ կարևոր են, անելու շատ բան ունենք»:



 



Ուղեվարձի թանկացման դեմ հասարակական բողոքի վերաբերյալ ասաց. «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է դա, որովհետև հենց մեր երիտասարդությունն է մեր ապագան ստեղծում»: Իսկ հնարավո՞ր է Ավագանի մտնելը քաղաքականություն մուտք գործելուն ուղղված քայլ էր, կարճ է պատասխանել. «Ապագան ցույց կտա»: