ՀՀԿ գրասենյակում` 161 հազարանոց կուսակցությունից ընդամենը 3 ներկայացուցիչ

ՀՀԿ գրասենյակում` 161 հազարանոց կուսակցությունից ընդամենը 3 ներկայացուցիչ

Երեւանի ավագանու ընտրություններից հետո լռության մեջ հայտնված ՀՀԿ գրասենյակում երեկ 161 հազարանոց կուսակցությունից ընդամենը 3 ներկայացուցիչ կար քառահարկ շենքում:



Առաջին հարկում տեխնիկական աշխատակազմն ու օգնականներն ընդհանրապես բրոունյան շարժման մեջ էին, միակ զբաղմունքը` ինտերնետը, չէր աշխատում: Օրվա վերջում կապը վերականգնվեց` այդպես էլ չվերականգնելով աշխուժությունը:



 



Գրասենյակը փոքր-ինչ կաշխուժանա վաղը, ժամը 20-ին տեղի ունենալիք ԳՄ նիստի առիթով: Ըստ լավատեղյակների` ԳՄ-ում այս անգամ կքննարկվեն գեոքաղաքական հարցեր` Պուտինի այց, վիլնյուսյան զարգացումներ եւ, իհարկե, Վիեննայից վերադարձած կուսղեկը ծերերին կպատմի Ալիեւի հետ հանդիպման մասին:



 



Ի՞նչ չափով է նա ԳՄ-ին ինֆորմացնում Ալիեւի հետ հանդիպման «մանրամասները» հարցին ՀՀԿ գեոպոլիտիկները պատասխանեցին. «Վախտը գիտի. երբեմն մասնակի դետալները, երբեմն էլ լոկ փիլիսոփայությունն է ներկայացնում»: