Բժիշկ Աշոտյանը որոշել է կրկին «դիահերձել»

Բժիշկ  Աշոտյանը որոշել է կրկին «դիահերձել»

Մեր տեղեկություններով` առաջիկայում հայաստանյան մասնավոր բուհերում կանցկացվեն դաժան «սանիտարական» ռեյդեր:



 



Դատական բժշկի որակավորում ունեցող ԿԳ նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը, ըստ մեր աղբյուրների, որոշել է կրկին «դիահերձել» մասնավոր բուհերի լիցենզիոն պայմանագրերը, ինչն էլ նշանակում է, որ, ինչպես մասնավոր բուհերի փակման առաջին «պտույտի» ժամանակ, այնպես էլ հիմա, բավականին թվով բուհեր կդադարեցնեն իրենց գործունեությունը:



 



Ինչո՞վ է պայմանավորված սույն «սանիտարիան», այն կապ ունի՞ Վանաձորի եւ Գյումրու համալսարանների «խոշորացման» գործընթացի հետ, արդյո՞ք քաղաքական դրդապատճառներ չկան կրկին մասնավոր բուհերին անդրադառնալու հարցում: Մեր զրուցակիցներն ասացին, որ մասնավոր բուհերը հիմնականում պատկանում են հանրապետականներին` «քաղաքական շարժառիթ դժվար թե լինի», բայց կարծիք կա, որ մեր նման փոքր հանրապետությունում այդքան բուհական հաստատություններ` նման որակով, նոնսենս է:



 



Ասել կուզի՝ բուհական բիզնես շրջանակները մրցակիցներին վերացնելու ձեւ են գտել: Քանի՞ բուհ կփակվի. մեր աղբյուրները «չկարողացան ասել»: Հիշեցնենք, որ 2009-2010թթ. Հայաստանում գործում էր մոտ 70 մասնավոր բուհ. «դիահերձման» առաջին փուլից հետո 30-ը փակվեց: