Որ մոլլան աղոթեց, կդառնանք ոչխարի պես հլու ու քաղցր

Որ մոլլան  աղոթեց, կդառնանք ոչխարի պես հլու ու քաղցր

Սյունիքից մի գրառում կարդացի ու ցնցվեցի. «Այսուհետև Սյունիքից Իրան արտահանվող ոչխարները մոլլայի կողմից պիտի օծվեն... Պարզվում է, որ մոլլայի կողմից չօծվելու դեպքում միսը ավելի էժան է գնահատվում մուսուլման սպառողների կողմից... Այդ պատճառով ՀՀ բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև սպանդանոցի համասեփականատեր Մաքսիմ և Վահե Հակոբյանների կողմից Իրանից մոլլա է հրավիրվել, որը և իր նամազով ոչխարի միսը հալալ է արել... »: Մեր ոչխարների համով միսը կերեք, մեր համով աղջիկներից երեխեք ունեցեք, ա՜յ սա է հայկական դիվանագիտության հաղթանակը: Իրանը մեր բարեկամն է: Մեր հողն ու ջուրը, մեր սրբությունները ձեզ փեշքեշ: Մի օր էլ Նալբանդյանը կասի մոլլաներին՝ դիվանագիտական առումով կարելի է նամազ կարդալ այս ժողովրդի գլխին, որ ոչխարի պես հլու ու քաղցր լինեն:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ