Որոշել է ներքնաշոր նետել նախագահական նստավայրի վրա

Որոշել է ներքնաշոր նետել նախագահական նստավայրի վրա

Կին ազատամարտիկները այսօր Ազատության հրապարակից երթով շարժվում էին դեպի նախագահական նստավայր։



Նրանք պահանջում են իշխանափոխություն։ Վերջիններս բղավում էին՝ «Անպետք Հայաստան», «Սերժ հեռացիր», «Մենք դեմ ենք Սրեժին», «Անսերժ Հայաստան»։ Hraparak.am-ի հետ զրույցում նախաձեռնության կազմակերպիչ Սուսաննա Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենք պայքարում են «անբարո Հայաստանը» փրկելու համար․«Մենք հրաժարվում ենք մեր անձնագրերից, այնտեղ պետք է գրված լինի «ստրուկ ստրուկյան», այլ ոչ թե մեր անուն ազգանունը․ պայքարելու ենք մինչեւ վերջ:






Նախագահը պարտավոր է ընդունել մեզ եւ պատասխանել մեր հարցերին»:






Բողոքող կանցից մեկը ներկայացնելով ծրագիրը տեղեկացրեց, որ մի շարք անակնկալներ են սպասվում իրենց ակցիաների ընթացքում, մասնավորապես , բողոքող կանանցից մեկը որոշել է ներքնաշորը նետել նախագահական նստավայրի վրա։






Նրանք իրենց աջակցությունը բերեցին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարներին։ Վերջիններս ծափահարություններով դիմավորեցին ազատամարտիկ կանանց։