Կառավարությանը ամոթանք տվեցին (տեսանյութ)

Կառավարությանը ամոթանք տվեցին (տեսանյութ)

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողները Ազգային ժողովի մոտից երթվ հասան մինչև կառավարության շենք: Նրանք այստեղ վանկարկեցին` «Ոչ» «Ամոթ», «Անհեթեթը դուք եք»։



«Կառավարությունը այլևս ընդունակ չէ մեզ օգնելու, ԱԺ-ում քվեարկության դրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը մերժվել է, և օրենքը ընդունվել։






Կառավարությհան ներկայացուցիչները մեզ համարում էին անհեթեթ, իսկ այսօր մենք ասում ենք, որ անհեթեթը նրանք են և նրանց վարած քաղաքականությունը, մենք նրանցից պահանջելու բան չունենք, այստեղ ենք եկել ամոթանք տալու, որ մեզ ոչնչով չեն կարող օգնել»,-ասաց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը։ Ակցիայի մասնակիցների խոսքով իրենց պայքարը շարունակվելու է։ Իսկ արդեն վաղը հանդես են գալու նոր երթով։






«Կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կլինի մեքենաներով ։ ժամը 12:30 – ին մեքենաներով հավաքվելու ենք Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղի և միասին դրոշներով շարժվելու ենք դեպի Հանրապետության հրապարակ»,-ասաց Վարդանյանը։