ՀԱԿ-ը վարչության նիստ է անցկացրել

ՀԱԿ-ը վարչության նիստ է անցկացրել

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ:



Նիստում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում տեղի ունեցած ALDE կուսակցության համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ:



Կոնգրեսի՝ տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը, ինչպես նաեւ հաստատվել են տարածքային կառույցներում ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդի նախագահները: Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 10-ին կայանալիք երթի կազմակերպման ընթացքը: Տեղի է ունեցել քննարկում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ:



Հայ ազգային կոնգրես