«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդն ունի 7 անդամ

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդն ունի 7 անդամ

Այս տարվա հուլիսի 24-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ քաղաքական միավորման հիմնարար փաստաթուղթը։ Հայտնի է դարձել, որ Քաղաքացիական պայմանագիրն արդեն ունի Կառավարման խորհուրդ։ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդն ունի 7 անդամ: Նրանք են` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:



 



Այսօր «Անի» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես կգան հիշյալ 7 անձիք, որից հետո կպատասխանեն լրագրողների հարցերին: