Կառավարման խորհրդի առաջին քայլը լինելու է քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովի հրավիրումը

Կառավարման խորհրդի առաջին քայլը լինելու է քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովի հրավիրումը

Արդեն տեղեկացրել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի Կառավարման խորհուրդ, որն ունի 7 անդամ: Նրանք են` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:



 



Նիկոլ Փաշինյանը կառավարման խորհրդի ասուլիսի ժամանակ նշեց, որ խորհուրդը կոլեգիալ մարմին է, չունի առաջնորդ և որոշումները կայացվում են կոնսենսուսով: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կձևավորվեն քաղաքացիական պայմանագրի մյուս մարմինները`



.քաղաքացիական պայմանագրի վերադարձի հիմնադրամը,



.կենտրոնական գրասենյակը,



.տարածքային կառավարման մարմինները ՀՀ-ում և դրսում:



 



Կառավարման խորհրդի առաջին քայլն է լինելու առաջիկայում քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովի հրավիրումը, որի ժամանակ քննարկվելու է պայմանագրի կազմակերպչական, իրավական ձևը:


Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 24-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ քաղաքական միավորման հիմնարար փաստաթուղթը։