Լինելու է որոշումների ներքևից վերև կայացման մեխանիզմ․ Արայիկ Հարությունյան

Լինելու է որոշումների ներքևից վերև կայացման մեխանիզմ․ Արայիկ Հարությունյան

«Անի» հյուրանոցի «Անի» սրահում տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսը:



 



«Քաղաքացիական պայմանագիր» Կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանն իր խոսքում հայտարարեց․ «Մինչև հիմա քաղաքական գործընթացների վրա հանրության ազդեցությունը բավականին փոքր է եղել, քանի որ հորիզոնական կառավարում չի եղել: Այս դեպքում լինելու է որոշումների ներքևից վերև կայացման մեխանիզմ, իսկ խորհուրդը ընդամենը կատարելու է դրանք համակարգելու գործառույթ»:



 



Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ լուրջ աշխատանք է կատարվելու ՀՀ-ից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներին և սփյուռքին ներհայաստանյան քաղաքական գործընթացներում ներգրավելու համար:



 



Նա նկատեց, որ այսօր Հայաստանում կա լուրջ մարդկային ռեսուրսների խնդիր, հետևաբար պետք է ստեղծել հնարավորություններ դրսի մեր քաղաքացիների ներգաղթը խթանելու համար:



 



«Քաղաքացիական պայմանագիր» Կառավարման խորհրդի մեկ այլ անդամ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ այստեղ ամենակարևոր գործոնն իր համար այն է, որ բոլորը տարբեր են, բայց հավասար են: