«Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսը (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսը (տեսանյութ)

Այսօր «Անի» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես եկան խորհրդի բոլոր 7 անդամները, որից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին:



 



Նիկոլ Փաշինյանը կառավարման խորհրդի ասուլիսի ժամանակ նշեց, որ խորհուրդը կոլեգիալ մարմին է, չունի առաջնորդ և որոշումները կայացվում են կոնսենսուսով: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կձևավորվեն քաղաքացիական պայմանագրի մյուս մարմինները`



 



.քաղաքացիական պայմանագրի վերադարձի հիմնադրամը,



 



.կենտրոնական գրասենյակը,



 



.տարածքային կառավարման մարմինները ՀՀ-ում և դրսում:



 



«Քաղաքացիական պայմանագիր» Կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանն հայտարարեց․ «Մինչև հիմա քաղաքական գործընթացների վրա հանրության ազդեցությունը բավականին փոքր է եղել, քանի որ հորիզոնական կառավարում չի եղել: Այս դեպքում լինելու է որոշումների ներքևից վերև կայացման մեխանիզմ, իսկ խորհուրդը ընդամենը կատարելու է դրանք համակարգելու գործառույթ»:



 



Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ այստեղ ամենակարևոր գործոնն իր համար այն է, որ բոլորը տարբեր են, բայց հավասար են:






Խորհրդի անդամները չբացառեցին, որ հետագայում կարող են կուսակցություն դառնալ և առաջիկա նախագահական ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով։ Նրանք նշեցին, որ մասնակցելու են համապետական բոլոր ընտրություններին։ 



 



Մանրամասները՝ Azatutyun.TV-ի տեսանյութում։