Արև-արև եկ, եկ,

Արև-արև եկ, եկ,

Արև-արև եկ, եկ,
Հայի շեմին վեր եկ,
Սև-սև գազեր հեռացեք,
Պուտինի մոտ գնացեք:



Տարոն կուզե ձյուն գա,
Մարշրուտկեքը դուրս չգան,
Կարմիր արև եկ, եկ,
Ձյունի գլխին վեր եկ:



Ձյունը եկել, չոքել,
Հային շատ է նեղել,
Արև- արև, եկ-եկ
Հայի շեմին վեր եկ:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ