Ֆյուլե. Գոհանանք եղածով

Ֆյուլե. Գոհանանք եղածով

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հավաստմամբ` Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հարցում, տեղեկացնում է «Ազատությունը:



 



«Իհարկե, այս հանդիպման բովանդակությունն այլ է և տարբերվում է նախորդից՝ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած նոր միջազգային պարտավորությունները, սակայն նույնն է մնացել մեկ բան, և ես կուզենայի դա ընդգծել. դա մեր ցանկությունն է ունենալ սերտ հարաբերություններ և առաջ գնալ այն ամենում, ինչ ունենք: Եվ այս առումով մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունըե, - այսօր Բրյուսելում կայացած Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ֆյուլեն:



 



Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ անցած նիստին քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգը, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:



 



Անդրադառնալով Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:



ԵՄ- Հայաստան համագործակցության խորհրդի նիստի մանրամասները՝ այստեղ: