Հունվարի 1-ից կենսաթոշակային «բարեփոխումը» կիրառվելու է

Հունվարի 1-ից կենսաթոշակային «բարեփոխումը» կիրառվելու է

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քվեարկությունն է` 2-րդ ընթերցմամբ:



 



Երեկ մեր լրագրողը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է փոփոխություններ լինեն նաեւ ժամկետների հարցում, եւ համակարգի կիրառումը հետաձգվի մեկ տարով:



«Օրենքի մեջ փոփոխություն կա հավասարակշռություն մտցնելու՝  հարկային եւ այլ գործոնների առումով: Այնպես որ, օրենքը գործարկվելուց հետո էլ շատ խնդիրներ, կարծում եմ՝ կառաջանան, բնականաբար, փոփոխություններ էլ կլինեն: Այնպես որ, որեւէ կապ չունի որեւէ քաղաքական ձեւակերպումների հետ, եւ հունվարի 1-ից համակարգը կիրառվելու է»,- ասել է Գ. Սահակյանը: