«Լրիվ Կիկոսի մահն են սարքել». Ստյոպա Սաֆարյան

«Լրիվ Կիկոսի մահն են սարքել». Ստյոպա Սաֆարյան

Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրին»՝ գրելով. «Հայկական խասիաթ է. քաղաքական միավորը դեռ չձևավորված ասեն՝ կհաջողի՞, թե՞ չի հաջողի, «դաբրո» կունենա՞, թե՞ չի ունենա»։



 



«Հայկական խասիաթ է. քաղաքական միավորը դեռ չձևավորված ասեն՝ կհաջողի՞, թե՞ չի հաջողի, «դաբրո» կունենա՞, թե՞ չի ունենա: Եթե սրա անունը քաղաքագիտություն-փորձագիտություն է, ուրեմն ես գնամ մասնագիտությունս փոխեմ: Ամեն մի անձ/քաղաքական միավոր ինքն է իր համար հեռանկար, հնարավորություններ ստեղծում, դռներ փակում ու բացում: Գոնե հնչեցված գնահատականներն այս դաշտում լինեին, թե ինչպես դա կանի նորաստեղծ միավորը՝ հաշվի առնելով իր կադրային ու այլ ներուժը, կասեի՝ գլուխը քարը: Բայց լրիվ Կիկոսի մահն են սարքել... Ինչ ասեմ, Բարի երթ քեզ «Քաղաքացիական պայմանագիր»»: