Այլընտրանքությունը հորով-մորով արեցին՝ դառնում են ընդդիմություն

Այլընտրանքությունը հորով-մորով արեցին՝ դառնում են ընդդիմություն

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ զանգվածային ցույցին մասնակցելով՝ ԲՀԿ-ն փորձում է մասնակիորեն ղեկավարել նաեւ ընդդիմադիր դաշտը: Այս մասին Nwes.am-ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:



 



Ըստ նրա՝ ԲՀԿ-ն փորձում է բաց չթողնել երկրի ներքին սոցիալ-տնտեսական կյանքի ընդդիմադիր ալիքը եւ այդ ֆոնին ցույց տալ, որ ինքը դեռ շարունակում է մնալ երկրի իրական ոչ կոալիցիոն քաղաքական ուժը: «Մյուս ընդդիմադիր ուժերը ցանկանում են դա, թե ոչ, ԲՀԿ-ն ներկայումս երկրի ամենախոշոր ընդդիմադիր խմբակցությունն է», - ընդգծել է Սերգեյ Մինասյանը:



 



Նա հավելել է, որ կան որոշ նրբություններ, որոնցով այդ նույն կուսակցությունը եւ իշխող կուսակցությունը փորձում են առանձնապես չդրսեւորել ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը, սակայն այն փաստը, որ վերջինս կառավարության կազմում չէ, սակայն ներկայացված է խորհրդարանում, ինքնին այդ կուսակցությունն ընդդիմադիր է դարձնում:



 



Մանրամասները՝ այստեղ: