Արծրուն Հովհաննիսյան. Այս պահին կրակում են ողջ սահմանի երկայնքով

Արծրուն Հովհաննիսյան. Այս պահին կրակում են ողջ սահմանի երկայնքով

Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս պահին ադրբեջանցիները պարբերաբար կրակում են: Այս մասին Tert.am-ին փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:



 



Ավելի վաղ  հաղորդվել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի վրա ադրբեջանական սահմանագծից արդեն մեկ ժամ շարունակ կրակահերթ է հնչում: Կրակոցները սկսվել են 21:30-ից:



 



Չինարի գյուղից Tert.am-ին տեղեկացրել են, որ կրակոցների պարբերականությունը աստիճանաբար նվազում է: Իսկ հասցված վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան: