Չորս քաղաքական ուժերով ստորագրահավաք կսկսեն

Չորս քաղաքական ուժերով ստորագրահավաք կսկսեն

Քիչ առաջ Աժ-ում ավարտվեց 4 ոչ իշխանական ուժերի հերթական հանդիպումը։ Հանդիպումից հետ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկել են 3 հիմնական հարց՝ կառավարությանը անվստահություն հայտնելու, «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքի և մարտի 24-ի քառօրյաին բարձրացվող խնդիրներին առնչվող հարցերը։



«Մենք այսօր վերջնական որոշման ենք հանգել, որ 4 քաղաքական ուժերով պետք է սկսենք ստորագրահավաք կառավարությանը անվստահություն հայտնելու կապակցությամբ և ապրիլի 28-ին կայանալիք արտահերթ նիստի ընթացքում այդ հարցը կբարձրացվի»,-ասաց Զուրաբյանը՝ ավելացնելով, որ զուտ տեխնիկական որոշում չէ սա, այլ լուրջ գործընթացի սկիզբ։



Նա նաև նշեց, որ որոշել է մշակել քաղաքական քայլերի մի ծրագիր, որը կյանքի կկոչեն կառավարությանը անվստահություն հայտնելուց հետո։ Զուրաբյանը ասաց նաև, որ քննարկման ընթացքում որոշել են մասնակցել նաև «Դեմ եմ» շարժման նախաձեռնած հանրահավաքին, որը տեղի է ունենալու մարի 22-ին։