Վերևներից դպրոցի տնօրեններին վախեցնում են

Վերևներից դպրոցի տնօրեններին վախեցնում են

«Դպրոցների տնօրեններից շատերը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դիմումի հետ միասին ուսուցիչներից և աշխատողներից պահանջում են ներկայացնել նաև աշխատանքից ազատվելու դիմումներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը: Վերջինս տեղեկացրեց, որ դպրոցների տնօրենները վախեցնում են իրենց աշխատողներին, քանի որ ճնշումներ են սկսել գործադրել տնօրենների վրա: «Վերևներից դպրոցի տնօրեններին են ճնշում, նրանք էլ աշխատողներին ասում են, որ պարտադիրի դեմ դիմումի հետ միասին գրեն նաև աշխատանքից ազատման դիմումը»,-ասաց Հովսեփյանը:



 



Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանն էլ նշեց, որ դպրոցների տնօրենները հրաժարվում են աշխատողներից դիմումներ վերցնել՝ պատճառաբանելով, որ հրահանգ չունեն. «Բայց մ՞իթե ՀՀ նախագահի ստորագրած օրենքը հրահանգ չէ, սրանից ավել էլ ի՞նչ հրահանգի են սպասում»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ բազմաթիվ բուհերում և դպրոցներում աշխատողների կողմից ընդունվել են դիմումները, սակայն ավելի շատ են այն դպրոցների և կրթական այլ հաստատությունների թիվը, որոնք հրաժարվում են ընդունել:



 



Ուսուցիչները խոստացան, որ եթե դիմումները շարունակաբար նորից չընդունվեն տնօրենների կողմից, իրենք հրապարակելու են այն դպրոցների անունները, որոնք աշխատողներից դիմումներ չեն վերցրել:. Մենք այսօր ունենք պաշտպանության կարիք, եթե ԿԳ նախարարը չի կարող դա անել, թող ցույց տա այն մեկին, ով կարող է»: