Իրաքը եղել և մնում է միասնական պետություն. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Իրաքը եղել և մնում է միասնական պետություն. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Մոսկվան չի բացառում անկախ Քուրդիստանի և Մերձավոր Արևելքում ուրիշ այլ սուբյեկտների կազմավորման հնարավորությունը, եթե ահաբեկիչների գործողությունների հետևանքով Իրաքը մասնատվի: Ռուսաստանը, սակայն, հանդես է գալիս հօգուտ Իրաքի միասնականության, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:



 



«Իրաքը եղել և մնում է միասնական պետություն, որն ունի սահմանադրություն, որով էլ երկիրը պետք է ապրի: Դա վերաբերում է նաև Իրաքի կազմում քրդական ինքնավար պետությանը: Հարկավոր է հարգել Իրաքի ինքնավարությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը»,- նշել է ռուս դիվանագետը:



 



«Այլ հարց է, կենտրոնախույս գործողությունների և ահաբեկիչների հարվածների տակ հնարավոր է ոչ միայն Իրաքի, այլև մյուս երկրների մասնատում, պետական նոր կազմավորումների առաջացում, որոնք հիմնված կլինեն ագրեսիվ փիլիսոփայության և հոգևոր իսլամիստական ծայրահեղականության գաղափարների վրա: Այդ ժամանակ ամեն ինչ հնարավոր կլինի, այդ թվում նաև նոր կազմավորումների ստեղծում, որոնք հիմնված են հոգևոր գաղափարախոսությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այս կամ այն շրջանում բնակչության էթնիկ-դավանանքային պատկանելության վրա»,- ասել է Բոգդանովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում անկախության հանրաքավե իրականացնելու իրաքյան քրդերի մտադրությանը: