Վարչապետը իր զրահապատ տանկով, կներեք, մեքենայով պատրաստվում է Առաջին գիծ գնա

Վարչապետը իր զրահապատ տանկով, կներեք, մեքենայով պատրաստվում է Առաջին գիծ գնա

Էս թերթերը, թերթերը… «Ժամանակ» -ից իմացա, որ վարչապետ Հովիկը այս օրերին գնել ու Հայաստան է տեղափոխել թանկարժեք «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա: Զրահապատ բառից մի թավուր եղա և ուզում եմ թերթին մի քիչ կսմթել: Ա՜յ թերթ ջան, նախապատերազմական այս շրջանում մի՞թե մեր վարչապետին սազական չի, որ զրահապատ մեքենա գնի: Վարչապետը զրահամեքենայում զրահաբաճկոն, զրահաշորտիկ, զրահանասկի էլ էլ է հագնում: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է՝ պատերազմ գնալ: Զրահապատ մեքենան տանկի հավասար բան է, մնացած իր ունեցած զրահապատ բաներով՝ վարչապետը կամավոր առաջին գիծ է մեկնում: Ինչու՞ եք վատը մտածում: Վարչապետը հո մեզանի՞ց չի պաշտպանվում, որ զրահապատ տանկ, կներեք, մեքենա է գնել, այն էլ նախապատերազմական շրջանում: Գուցե մեր Հովիկը այդ զրահապատ տանկը, կներեք մեքենան ուզում է նվիրի բանակին, տեսնի՝ ոնց է աշխատում, որ հետո նոր խմբաքանակ բերի:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ