Ես ցույց ցրող Քյավառն եմ, ինձ ո՞նց չեք ճանաչում

Ես ցույց ցրող Քյավառն եմ, ինձ ո՞նց չեք ճանաչում

Երեկ ՀՀ ամենաակտիվ դատապարտյալ Արթուր Այվազյանը, որը թե կալանավայրի ներսում հայտնի է իր յուրահատուկ էպատաժային պահվածքով եւ նույնչափ էպատաժային ,Մանախե ածականով, դիմել է Հատուկ քննչական ծառայություն։ Նա պահանջում է քրեական գործ հարուցել ոստիկանության աշխատակից Գեւորգ Սարգսյանի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայության գծով պատասխանատու, ոմն փոխգնդապետ Ա. Ղազարյանի դեմ, որոնցից առաջինը նրան բռնության է ենթարկել, երկրորդն էլ իմացել է այս մասին, բայց կոծկել է փաստը՝ խնդրելով չբողոքել, քանի որ ,Վովան իրենց հերները կանիծիե։



Շանթ Հարությունյանի կերպարը եւ Շանթի հեղափոխությունն այնքան սարսափելի են մեր իշխանությունների համար, որ նրա գործով դատական նիստերի օրերին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում ուժեղացված հսկողություն է սահմանվում։ Ընդ որում՝ ոչ միայն այն դահլիճում, որտեղ ամբաստանյալներն են, եւ լսվում է Շանթի գործը, այլեւ մյուս դատապարտյալների պահպանությունն է խստացվում։ Բայց մեր ոստիկանները չեն կարող ծառայել առանց ծայրահեղությունների գիրկն ընկնելու եւ տհաճ միջադեպեր հրահրելու։ Այդպիսի մի միջադեպ տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ին։ Այդ օրը Կենտրոնի դատարանի դահլիճներից մեկում մեղադրողը պահանջեց 4,5-8 տարվա ազատազրկում Շանթի եւ նրա ընկերների համար, իսկ մյուսում դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց Մանախի բողոքն ընդդեմ ՔԿՀ-ի, որը հերթական անգամ մերժել էր նրա վաղաժամկետ ազատման դիմումը։ Դատավորները, որոնք ստիպված են լինում դիմանալ դատարանում նրա սկանդալային ելույթներին, ՔԿՀ աշխատակիցները, որոնց համար մեծ գլխացավանք են դարձել Մանախի դիմումները տարբեր պետական ատյաններ, քիչ էր մնում ազատ շունչ քաշեին, կարծելով, թե դատաքննության ավարտին միառժամանակ գլուխները կազատեն Մանախից։ Բայց վերջինիս դատարան տանող ոստիկանները նոր բողոքի առիթ տվեցին։ ՔԿՀ-ից դատարան տեղափոխելուց առաջ, սեպտեմբերի 8-ին, հերթապահ մասում Արթուր Այվազյանին այցելության է եկել ոստիկանության սեւ հագուստ կրած մեկը եւ զննող սարքի միջոցով ստուգել դատապարտյալի հագուստը։ Նրա հարցին՝ ,վրես մի՞ն ես ման գալիսե, նա պատասխանել է. ,Էսօր Շանթի դատն ա։ Հատուկ ինձ են ուղարկելե։ Իսկ հարցին, թե ինքն ով է, ներկայացել է որպես ,ցույց ցրող Քյավառե, ապա զարմացել է, որ իրեն չեն ճանաչում։



Այս զննությամբ չբավարարվելով, ոստիկանը նաեւ ձեռքով է խուզարկել Մանախին։ Վերջինս ենթարկվել է, ոչ մի ընդվզում չի ցուցաբերել, որպեսզի իրեն հանկարծ չզրկեն դատարանում իր բողոքի քննարկմանը ներկա լինելու հաճույքից։ Արթուր Այվազյանին ձեռնաշղթաներ են անցկացրել, բայց այնպես են դրանք սեղմել դաստակին, այնքան են նեղացրել, որ վնասել են դատապարտյալի ձեռքերը՝ կարմիր հետքեր թողնելով։ Դատարանի մեկուսարան հասնելով, Մանախն սկսել է ընդվզել նման վերաբերմունքի դեմ, բայց ներկայացել է ոմն փոխգնդապետ Ա. Ղազարյան՝ Երեւան քաղաքի վարչության ծառայության գծով պատասխանատուներից, եւ խնդրել է Արթուր Այվազյանին դատարանում չխոսել այդ մասին, քանի որ ,Վովան հերները կանիծիե։ Նա խոստացել է, որ դատից հետո իրեն բռնության ենթարկող Քյավառը ներողություն կխնդրի։ Բայց ,ցույց ցրողըե նիստից հետո անհետացել է։ Առավոտյան Մանախը հերթական բողոքն է ուղարկել մարմիններ՝ ՀՔԾ, ՄԻՊ գրասենյակ, անձամբ Վովա Գասպարյանին։



ՀԳ. Չի բացառվում, որ ոստիկանները հրահանգ են ստացել ամեն ինչ անելու, որ Մանախի նյարդերը տեղի տան, մի խախտում կատարի, եւ այդ պատրվակով չտանեն դատարան, քանի որ նրա պահվածքն անտանելի է դատավորների համար։ Մի քանի անգամ ներկա եմ եղել Արթուր Այվազյանի գործով դատական նիստերին։ Դժվար է չնկատել, որ Այվազյանը սկանդալային պահվածք ունի եւ ամեն դատական նիստ շոու սարքելու միտում։ Նախորդ նիստում Մանախը նկատողություն ստացավ դատավոր Արշակ Վարդանյանից, ապա դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար հեռացվեց դատարանի դահլիճից, բայց չենթարկվեց։ Կատարածուներից ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ ,պրոբլեմատիկե դատապարտյալին։ Նա հրաժարվում էր թողնել դահլիճը, եւ դատավորն ստիպված էր ընդմիջում հայտարարել։ Բայց պետք է ընդունել, որ նման պահվածքը մեդալի մյուս երեսն է։ Երբ դատական համակարգը նման անվստահություն է վայելում հասարակության կողմից, պետք է պատրաստ լինի նաեւ ընդվզման այսպիսի ձեւերի։