Հանդիպման վայրը՝ գրադարան

Հանդիպման վայրը՝ գրադարան

Չնայած գրադարանավարի մասնագիտությունն սկսում է օր օրի ավելի քիչ պահանջարկ վայելել, եւ այդ մասնագիտությամբ սովորել ցանկացողների թիվն էլ այս տարի սահմանափակվել է ընդամենը մեկ դիմումով, այնուամենայնիվ, 2004-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշմամբ, ամեն տարի, հոկտեմբերի 7-ին, նշվում է Գրադարանավարի օրը, որը փորձ է գոնե տարին մեկ մեծարել այդ ոլորտի աշխատակիցներին:



Գրադարանավարի օրվա կապակցությամբ, արդեն հինգերորդ տարին, անցկացնում են «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը: Ավանդույթի համաձայն, այս տարի այն եւս կնշվի հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը. հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-23:00-ն Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գրադարաններ բաց կլինեն ընթերցողների համար, իսկ մի շարք գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական, Երաժշտագիտական, նախատեսված են գրքին եւ ընթերցանությանը նվիրված միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ: