Մեր հանրահավաքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ․ խնդիրը ներսում է

Մեր հանրահավաքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ․ խնդիրը ներսում է

«Մենք ներսում ունենք խնդիրներ։ Մեր հանրահավաքն ուղղված չէ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի դեմ։ Մեր հանրահավաքն ուղղված է անտարբերության, ժողովրդի հանդեպ վերաբերմունքի բացակայության դեմ։ Մեզ տարբեր ժամանակներում ասում էին, որ 12 կետանոց պահանջը ձևավորվել է տարբեր կուսակցությունների կողմից․ այդ պահանջը նաև ձեր պահանջն է։ Այս պահանջներն են հուզում յուրաքանչյուրիս ամեն օր։ Կամ տալիս եք լուծում կամ այլևս այս օրակարգը քաղաքական ուժերինը չէ, այլ՝  ժողովրդինը»,-այս մասին Ազատության հրապարկում մեկնարկած Եռյակի հանրահավաքին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։։