Արմեն Գևորգյանի հրաժարականի գաղտնիքը բացահայտվում է

Արմեն Գևորգյանի հրաժարականի գաղտնիքը բացահայտվում է

Հիմա հասկացա, թե ինչու էր Արմեն Գևորգյանը «Լիսկայի պարարտ հողի ֆոնի վրա» հրաժարականի դիմում ներկայացնում: Ո՞րն էր շարժառիթը, որ ուզում էր հեռանալ որպես մաքուր պաշտոնյա: Լավատեղյակ աղբյուրներից հետևյալն իմացա: Արմեն Գևորգյանը որպես ծանր հրետանի կգնա Քոչարյանի գրասենյակ: Լուրջ պայքար է սպասվում Քոչարյան- Սարգսյան թևերի միջև: Գուցե դա էր պատճառը, որ բոլորի համար անսպասելի Լիսկան մարզպետ վերանշանակվեց: Քոչարյանն էլ Արմեն Գևորգյանի նման շատ խիստ «ազդվել է» Լիսկայի նշանակումից ու հայտարարել, որ Լիսկայի նշանակումը ապտակ է հանրությանը: Մեկը լինի ասի՝ էդ տղան քո համար էնքան վիզ դրեց, որ նախագահ դառնաք /ընտրություններին ես եմ ականատես եղել/, էդ ժամանակ հանրության համար ապտակ չէ՞ր… Նոր հասկացա՞ք ապտակ բառի իմաստը: Ինչևէ, հավաստիացնում են, որ այդ հողի վրա կլինեն լուրջ վերադասավորումներ:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ