Հոկտեմբերի 16-ը՝ Մամուլի աշխատողների օր

Հոկտեմբերի 16-ը՝ Մամուլի աշխատողների օր

«Լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ,



ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը հայտարարվեց Մամուլի աշխատողների օր, ինչի կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել հայկական մամուլի աշխատակիցներին և մաղթել ամենայն բարիք:
Անգամ եթե համաձայն չեք հնչող տեսակետների հետ, պայքարեք մինչև վերջ, որպեսզի մարդիկ արտահայտվելու հնարավորություն ունենան:



Հ.Գ. Հիշեցնեմ, որ 1794թ. հոկտեմբերի 16-ին Հարություն Շմավոնյանի կողմից Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։